Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրազեկման ավտոերթը տեղի ունեցավ

Քաղաքականություն
1434565395_larum

Հրազդան մարզադաշտի մերձակա տարածքից մեկնարկել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը: Մասնակիցների պնդմամբ՝ նախատեսված է հունիսի 19-ին Ազատության հրապարակում մեկնարկելիք հավաք-երթի վերաբերյալ իրազեկումներ անցկացնել Երևան քաղաքի հիմնականում ծայրամասային թաղամասերում։ «Մենք այսօր արդեն եղել ենք Մալաթիայում, Շահումյանում, Էրեբունիում, Մասիվում, Կոմիտասում, Ավանում, այլ տարածքներում ևս կլինենք։ Այսօրվա ավտոերթը ևս նպատակ ունի իրազեկել վաղը՝ հունիսի 19-ին Ազատության հրապարակում կայանալիք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք-երթի մասին»,- Ա1+-ի հետ զրույցում նշում է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նշենք, որ ավտոերթին մասնակցում է շուրջ 20 ավտոմեքենա, որոնց ուղեկցում են ոստիկանական ուժերը։ Երթի սկզբում, ըստ ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանի, իրենց թույլ չեն տվել մուտք գործել հավաքի նախատեսված վայր՝ Բրազիլիայի հրապարակ։ Իրենք ստիպված են եղել այլ տարածքից սկսել ավտոերթը։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովի որոշմամբ՝ հաստատվեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան 6.93 դրամով թանկացնելու որոշման նախագիծը։ 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար քաղաքացիները կվճարեն 48.78 դրամ, իսկ գիշերվա համար՝ 38.78 դրամ: