Ինչու սպորտի նախարարը չի մեկնել Բաքու (տեսանյութ)
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նորմալ է գնահատում հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում ընթացող եվրոպական խաղերին։ «Ամեն օր շփվում եմ, օրը մի քանի անգամ: Շատ նորմալ է: Անվտանգությունն, ինչպես երաշխավորություն էին տվել, նույնը պահպանում են»,- ասաց նախարարը։ Հարցին, արդյոք հայ մարզիկները պե՞տք է գնային Բաքու, Գաբրիել Ղազարյանը նշեց, որ պետք է գնային, եւ սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ. «Սա սպորտ է։ Եթե առաջին եվրոպական խաղերն են, դա չի նշանակում, որ դա Ադրբեջանի սեփականությունն է»,- ասաց նախարարը։ Պարզվում է՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը ծանրաբեռնվածության պատճառով չի մեկնել Բաքու եւ պատճառը վախը չի եղել։ «Ես պատրաստ եմ հիմա էլ գնալ, սպորտսմենները վախ չեն ունենում»,- եզրափակեց նախարարը։