Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ում ընտրվելու ամենամեծ շանսերն ունի Արմեն Հարությունյանը

Քաղաքականություն
միեդ

Անդրադառնալով ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի կողմից Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի թեկնածությանը հավանության տալուն՝ «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս, ՄԻԵԴ դատավորի թեկնածու Արայիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց. «ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել, որ 3 թեկնածուներից նախապատվությունը տալիս է մեկին։ Սա նշանակում է, որ երեք թեկնածությունը դրվում է   լիագումար նիստում, բայց Արմեն Հարությունյանը ունի ամենամեծ շանսերը ընտրվելու։ Սա նորմալ, սահմանված ընթացակարգ է»։ Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրվել են Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը եւ Լիանա Հակոբյանը: Եվրադատարանում Հայաստանի դատավորը վերջնականապես ընտրվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի քվեարկությամբ՝ հունիսի 22-ից 26-ը։