Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարյան փողոցում իրավիճակը լարված է (տեսանյութ)

Քաղաքականություն
pol

Ոստիկանները՝ շուրջ 100 հոգի, քիչ առաջ բռնի ուժով հեռացրին ՀԾԿՀ շենքի մոտ ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին, որոնք ուզում էին բարձրանալ՝ հանձնաժողովի նիստին մասնակցելու։ Ոստիկաններին են միացել նաեւ հատուկ ջոկատայինները։ Այս մասին հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը։ ՀՅԴ երիտասարդները 10 րոպե էին տվել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ իջնելու եւ ժողովրդին բացատրություն տալու համար, սակայն Նազարյանն այդպես էլ չեկավ, եւ երիտասարդներն իրենք են ուզում բարձրանալ։