Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիբինը դարձյալ չի եկել (տեսանյութ)

Քաղաքականություն
cc4b52d1998999dc826c12052adf8281

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ էներգետիկ հինգ կազմակերպության հայտերի քննարկումը: «Հայաստանի էլեկտրական զանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը չէր ներկայացել նիստին՝ ուղարկելով գրություն, թե իր մասնակցությունն անհնարին է: ՀԷՑ-ը ներկայացրել էր սակագնի շուրջ 17 դրամ բարձրացման մասին հայտ, մինչդեռ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ սակագինը կբարձրանա 6.93 դրամով, որի մեջ չեն ներառվի ՀԷՑ-ի ճոխ ծախսերը: Այս պահին նիստին զուգահեռ լսվում է դրսում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների աղմուկը: Քիչ անց սրահ մտավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ ասելով, որ դրսում կանգնած են մի շարք կուսակցությունների ղեկավարներ, որոնք ցանկանում են ներկա լինել նիստին: Ռոբերտ Նազարյանը թույլատրեց  կուսակցություններից երկու-երեք ներկայացուցչի ներկա լինել: Հովհաննես Մարգարյանի հետ միասին դահլիճ մտան «Հայկանդուխտ» կուսակցության եւ եւս մի քաղաքական միավորման նախագահները: Այստեղ է նաեւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Նա հայտարարեց, որ աբսուրդի կարգավիճակում է: