A
A
ՀԾԿՀ-ի մոտ հրմշտոց է. ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ շենքին (տեսանյութ)
ՀՅԴ երիտասարդական եւ «Հայկական վերածնունդ» քաղաքական կազմակերպությունների շուրջ 100 մասնակիցներ այս պահին հավաքվել են ՀԾԿՀ-ի շենքի մոտ։ Ներսում քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի հարցը։ Դաշնակցական երիտասարդները պահանջում են, որ հանձնաժողովը դադարեցնի նիստը կամ հանձնաժողովի ներկայացուցիչներն իջնեն ժողովրդի մոտ՝ միասին որոշում կայացնելու։ Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը, ոստիկանները թույլ չեն տալիս ՀՅԴ-ին մոտենալ ՀԾԿՀ շենքին։ Այս պահին հրմշտոց է։ Դաշնակցական երիտասարդները հայատարրում են, որ նպատակ ունեն խափանել հանձնաժողովի նիստը, որպեսզի ապօրինի թանկացման մասին որոշում չկայացվի։