Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին

Քաղաքականություն
unnamed118

Հունիսի 16-ին հանրապետության հարավային հատվածներից մեկում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դաշտային պայմաններում անց է կացրել արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին: Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, շրջվարչակազմերի ղեկավարներ եւ այլ պատասխանատուներ: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ նշելով, որ անհրաժեշտ է շարունակել համակարգված աշխատանքը՝ բերքահավաքի անկորուստ կազմակերպման ուղղությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ