Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանի տանը միայն մեկ սենյակի լույսն է վառվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
22caec83b340ecf790a6a9e6c653a81b

Հայաստանի էլեկտրական ցանցերն ազգայնացնել չի կարելի, ավելի լավ է հանձնել մի քանի ընկերությունների: ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը կարծում է՝ «Եթե որեւէ ճյուղ աշխարհում ինքը էդ երկրում կամ աշխարհում կոնկուրենտ չունի, նա ինչ ուզում ա կանի»։ Գյուղմթերքների արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող Ալեքսան Պետրոսյանը կանխատեսում է նաեւ իր ապրանքների վաճառքի գնաճ։ Կառավարությանն ասել է, արձագանքել են։ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը զարմանում է՝ ինչպե՞ս պայքարենք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ աշխատավարձերը բարձրացնելո՞վ. «Աշխատավարձերը եթե բարձրացնենք, էլի ժողովրդի հաշվին է լինելու։ Բա ժողովուրդն է բյուջեն ստեղծում։ Դու գիտես Գալուստ Սահակյանը կամ մյու՞սն են էս ազգը պահում։ Դու ես պահում ազգը»։ Պարոն Սահակյանը վստահեցնում է՝ չկա որեւէ տարբերակ, որով կարելի է կանխել հոսանքի թանկացումը։ Խորհրդարանի ղեկավարի համար թանկացումն առանձնապես ցավոտ չի լինի, իր տանը միայն մեկ սենյակի լույսն է վառվում. «Չեմ խնայում, պարզապես ափսոսում եմ»։ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի համար խնայելու կամ ափսոսելու ժամանակներ չեն, էլեկտրաէներգիայի թանկացումն է սարսափելի, թեկուզ մեկ դրամով. «Անգամ մեկ դրամի թանկացումը բերելու է թե բնակչության շրջանում, եւ թե տնտեսվարող սուբյեկտների մոտ ակնհայտ գնողունակության կամ արտադրության ծավալների նվազեցմանը»։ Ըստ պարոն Մինասյանի, ամբողջ խնդիրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեջ է, այնտեղ նստածները սխալ են իրականացնում իրենց գործը, նրանք պետք է հավասարակշռեին թանկացման հիմնավորումները եւ սպառողի հնարավորությունները. «ՀԾԿՀ-ն եւ կառավարությունը չուսումնասիրելով պահանջարկի կառուցվածքը եւ ընդունելի եւ առավելագույն գինը, միանգամից հայտարարում են թե՝ 6,93 դրամ։ Այսինքն, իրենք շարժվում են բացառապես էն նվազագույն գումարով, որ անհրաժեշտ է էսօրվա էս ամբողջ ենթակառուցվածքի կողմից ցույց տված վնասի փոխհատուցման համար առանց ոչ միայն մտնելու էդ ծախսերի մեջ։ Էլ չեն նայում սպառողների վճարունակության խնդիրը»։ Պարոն Մինասյանը չի կարծում, թե այստեղ տնտեսագիտական որեւէ խնդիր կա, թե էլեկտրաէներգիան թանկանում է Ռուսաստանի քմահաճույքով եւ այդ քմահաճույքի շրջանակներում է ՀԷՑ-ի տնօրեն Բիբինի արհամարհանքն Ազգային Ժողովի հանդեպ։ «Դա արհամարհանք չէր»,-ասում է Արծվիկ Մինասյանը. «Մենք ընդունել ենք օրենքներ, որոնցով նախատեսված չէ Բիբինի պարտադիր մասնակցությունն այստեղ»։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի քմահաճույքին, Արծվիկ Մինասյանն էլեկտրաէներգիայի թանկացման մեջ այդ երկրի մեղքը չի տեսնում. «Բաշխիչ էներգոցանցերը ռուսական սուբյեկտ չէ, դա հայկական ռեզիդենտ կազմակերպություն է։ Դրա բաժնետերն է Ռուսաստանի կազմակերպություններից մեկը»։ Իսկ գումարն ո՞վ է վայելում. «Գումարը վայելում են էն մարդիկ, ովքեր որ շահառու են։ Քիչ հայեր կա՞ն էնտեղ աշխատող կոռուպցիայի մեջ թաթախված»։