Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքը չէր համարձակվի ձեռք բարձրացնել, եթե բանակ ունենայինք

Մարզեր
armen1

Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ծառայող 90 զինվորներ այսօր Սիսիանում էին: Սիսիանում էին նաեւ զինծառայողների ծնողները, հարազատները: Նրանց հանդիպումը անչափ ուզիչ էր: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման եւ սերտացման նպատակով այս տարի 5-րդ բանակային կորպուսում զինովորի եւ ծնողների հանդիպում է կազմակերպվել  նաև Շիրակի եւ Տավուշի մարզերում: -Կարծում եմ, որ ի տարբերություն այլ ժողովուրդների, հայ ազգը բազմաթիվ անգամներ է դեմ հանդիման կանգնել ճակատագրի փորձություներին՝ իսկ ամենասարսափելին դա 20-րդ դարասկզբի իրադարձություններն էին, որը մի ամբողջ ժողովրդի իսպառ վերացնելու փորձ էր,- ասաց 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Անդրանիկ Փիլոյանը: - Թուրքը չէր համարձակվի ձեռք բարձրացնել հայ ազգի վրա, եթե մենք ունենայինք պետականություն, առավել եւս բանակ: Մենք հասկացանք, որ թուրքը մի լեզու գիտի, դա զենքի լեզուն է եւ կերտեցինք մեր հաղթանակը, մեր պապեկան հողերի մի մասը ազատագրեցինք աղբից՛՛: Տոնական տրամադրությունը ապահովեցին ՊՆ «Զորական» եւ Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթները։ Վերջում շնորհակալական նամակներ, պատվոգրեր, կարճատև արձակուրդ զինվորներին։ armen2 ar   Արմեն Հովակիմյան, Սիսիան