Շանթ Հարությունյանն ու ընկերը հացադուլ են հայտարարել
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից հացադուլի մեջ է, նրան է միացել ընկերը: «Հունիսի 8-ից հայրս` քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։ Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչև ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Ուրբաթ օրը՝ հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով և հորս դիմումի համաձայն, տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց։ Հայրս կշարունակի իր հացադուլը մինչև իր պահանջի կատարումը։ «Վարդաշեն» ՔԿՀ- ում գտնվող, Շանթ Հարությունյանի գաղափարական ընկեր, նույն հոդվածով դատապարտված Վարդան Վարդանյանը նույնպես սկսել է հացադուլ՝ միանալով ընկերոջ պահանջին։ Պահանջը՝ նրանց առանձին խուց տեղափոխելն է»։