«Ռուսաստանը երկու խնդիր ունի՝ дороги и дураки». քաղաքագետ (տեսանյութ)
Ռուսաստանը չդարձավ ժողովրդավար ու զարգացած երկիր, ինչպես որ 25 տարի առաջ կանխատեսվում էր անկախության հռչակագրում։ Երբեմնի կայսրության վերստեղծման ու աշխարհում իշխող դիրք ունենալու իր ցանկությունները թույլ չտվեցին։ Ռուսաստանը ձգտում էր վերականգնել կայսրությունը. դա Պուտինի համար կարեւոր է, քանի որ եթե չես ընդունում մարդու իրավունքների գերակայությունը, ապա պետք է ուրիշ արժեքային համակարգ տաս, մարդկանց մեծ կասրության հպատակ դառնալու ճանապարհն է. սա քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքն է: Վերլուծաբան Արա Պապյանի կարծիքով՝ <Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ժողովրդավարության առումով հետընթացի մեջ է, ստալինյան պաշտամունքը, ժողովրդական մոտեցում է, ոչ թե նեղ մի զանգվածի>։ Իսկ ժողովրդի նման մտածելակերպը, հենց իշխանության ձեռքի գործն է։ Աղասի Ենոքյանը հիշում է մի հին ասացվածք. <Ռուսաստանը երկու խնդիր ունի՝ դառոգի ի դուռակի, մեկը ճանապարհներն են՝ դրանց դժվար մենեջմենթը, մյուսն էլ առանց ժողովրդավարության իշխանության եկած մարդիկ> ։ Ռուսաստանն այսօր հպարտանում է, իր պապերի հաղթանակով, այնինչ մասնագետների կարծիքով վաղուց ժամանակն է ներկայով ապրել։ Ռուսաստանի այսպիսի վիճակը չի կարող չազդել իր ռազմական ու տնտեսական գործընկերների վրա։ Ավելին՝ տեսանյութով