Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ. «ԵԽԽՎ բանաձեւը կոպեկի արժեք չունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
3HIBRe7UA29cBw77pX2ZNh2192

Կրկին խավիար, կրկին նավթադոլար։ Ադրբեջանը սրանցով է հաջողացրել ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովում անցկացնել Հայաստանին օկուպանտ ճանաչելու բանաձեւը, որը քվեարկության կդրվի հունիսի 22-ից 26-ը տեղի ունենալիք ամառային նստաշրջանում։ Թեւան Պողոսյանը սարսափած չէ, ԵԽԽՎ-ում կան պատգամավորներ, որոնք չեն գիտակցում ինչ են արել. «Մենք պարտավոր ենք առաջինը բացատրել մանրամասն այն եվրոպական պատգամավորներին, որոնք չեն գիտակցում»։ Դաշնակցական եւ բանաստեղծ Աղվան Վարդանյանը վաղուց էր ուշադրություն դարձրել այդ բանաձեւի վերնագրին։ Եվ ի՞նչ։ Երկու տարի առաջ տապալել ենք այսպիսի վերնագրով մի նախագիծ. «Այն ժամանակ ի՞նչ էր վեհաժողովի նախագահի անունը, թուրքն էր, որ հիմա արտգործնախարարն է։ Չավուշօղլուի նախաձեռնությունն էր»։ Հիմա էլ գործը այսպիսի բանաձեւից չի անցնի, եթե կարող են, թող գան վերցնեն Լեռնային Ղարաբաղը։ Այո, ԵԽԽՎ-ում ուժեղ ադրբեջանամետ լոբբի կա, որի դեմ Հայաստանը ոչինչ չի կարող անել։ Բայց բանաձեւը մեզ չի պարտավորեցնում «Դա մեզ համար զրո կոպեկի արժեք ունի»,-ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը շատ էր ուզում այս մասին խոսել։ Կրկին խավիար, կրկին նավթադոլար։ Սակայն Հայաստանն, ինչո՞վ է հակադարձելու խավիարին եւ նավթադոլարին «Հայաստանն այնքան հզոր պետություն է իր սփյուռքով, իր մտավոր կարողություններով եւ իր հեղինակությամբ, որ երբեւեից այդ նավթադոլարները չեն խանգարել, որ աշխարհում գրավենք մեր տեղը»։ Վահրամ Բաղդասարյանը միակն էր, որ կարող էր ասել, թե ու՞մ անճարության պատճառով նավթադոլարներն ու սեւ խավիարն արեցին իրենց սեւ գործը։ Չէ՞ որ մեր պատվիրակության երեք անդամները հանրապետական են, ղեկավարն էլ Հերմինե Նաղդալյանն է. «Մենք որեւէ դժգոհություն չունենք Հերմինե Նաղդալյանն իր պարտականությունները կատարում է»։