Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիբինը չի եկել ԱԺ, որովհետեւ ՀԾԿՀ-ի հետ հարցերը պարզել է

Քաղաքականություն
53760

«Բիբինը հո բոբո՞ չի»,- այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ կրկին անդրադառնալով ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի բացակայությանը: «Նա մոնոպոլ կառույց է ներկայացնում, ինքն է որոշում իր անելիքները, ու ինքը հարկ չի համարել գալ: Բիբինն էդ ով դարձավ, որ... Ինձ էդքան հեշտ չի կոտրելը»,- ասաց Վարդան Այվազյանը՝ ընթերցելով Բիբինի նամակը, որտեղ նա պատճառաբանել է իր բացակայությունը. «Հաշվի առնելով, որ մեր բոլոր հիմնավորումների վերաբերյալ ՀԾԿՀ-ն տվել է իր կարծիքը, հետեւաբար ոչ արդյունավետ ենք համարում մեր մասնակցությունը լսումներին»: Ի դեպ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի ելույթը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որակեց որպես մանանեխ ճաշից հետո: «Խնդրում եմ՝ ինձ մի ներքաշեք Բիբին-Նազարյան փոխհարաբերությունների մեջ. ես միայն մեր հանձնաժողովի աշխատանքների մասին կարող եմ խոսել»: