Կառավարության խոստացած փոխհատուցումը հիմարություն է. Բ. Ասատրյան (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո Կառավարության կողմից 105 հազար անապահով ընտանիքիներին խոստացված փոխհատուցումը տնտեսագետ Բագրատ Ասատրյանը որակում է հիմարություն։ Էներգակիրների տարեցտարի ավելացող սակագինը, ըստ նրա, երկրում հանգեցնելու է սոցիալական ծայրահեղ բևեռացման։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 32%։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ-ի առաջին եռամսյակում 1 անձին բաժին ընկնող նվազագույն սպառողական զամբյուղը փաստացի կազմել է 48502,1 դրամ, ընդ որում այս թվի միայն 27402,3 դրամը կազմում է պարենային զամբյուղի արժեքը։ ԱՎԾ-ն հետազոտություններ է կատարել 7872 տնային տնտեսություններում։ Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձը կազմում է 50.000 դրամ ։ Ակնհայտ է , որ նվազագույն սպառողական զամբյուղն ու աշխատավարձերը միանգամայն անհամադրելի են։ Ամսական որքա՞ն գումար է անհրաժեշտ մեր քաղաքացիներին նվազագույն ծախսերը հոգալու համար։ Մանրամասները՝ տեսանյութում