Բացել լրահոսը Փակել լրահոսը
0d81426a-0b7c-4582-a483-e60649a48697
A A
Պաշտոնական

Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք

Ապրիլի 10-ին, ժամը 14։01-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հողազանգվածը սարից սահել և լցվել է ավտոճանապարհի վրա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել հողազանգվածի սահք (մոտ 20 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները վտանգ ներկայացնող հատվածներից կատարել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, իսկ ՃՇՇ-ի կողմից տրամադրված տրակտորի միջոցով մաքրվել է ճանապարհը և վերականգնվել երկկողմանի երթևեկությունը։