A
A
Կառավարությունը բնակարան նվիրեց բարեխիղճ քննիչին (տեսանյութ)
Գործադիր մարմինն այսօր Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի 11 շենքի 67.63 քմ մակերեսով եւ 16 մլն 177.0 հազ. դրամ արժեքով բնակարանը անհատույց տրամադրեց քննիչ Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին։ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի խոսքերով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը միջնորդել էր բնակարանը նվիրաբերել ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին՝ բարեխիղճ, անաչառ ու արդյունավետ նախաքննություն իրականացնող լավագույն քննիչներից մեկին: