Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի նոր սակագինը կհրապարակվի հունիսի 17-ին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
electricity

2015 թվականի հունիսի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի նաեւ էլեկտրաէներգիայի նոր սակագինը, որը ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից։ Ըստ Հանձնաժողովի կայքում տեղադրված նախագծի՝ Սահմանվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները. 1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 37.28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին`33.28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը. 2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 39.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը. 3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 45.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը. 4) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ա. ցերեկային սակագին` 48.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 38.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այժմ բնակչության համար գործում է հետևյալ սակագները՝ 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար 41 դրամ 85 լումա է (ցերեկային) և 31 դրամ 85 լումա (գիշերային): Մանրամասներն այստեղ