Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

54 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարան են անցել հայեր. ermenihaber.am

Քաղաքականություն
f55753d2771d60_55753d2771d9d

Երեկ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն առանձնանում են խորհրդարան անցած պատգամավորների ազգային բազմազանությամբ: Թուրքերից ու քրդերից բացի առաջին անգամ Թուրքիայի մեջլիսում կլինի 1 ազգությամբ գնչու և 54 տարվա ընդմիջումից հետո 3 հայ, ինչպես նաև ասորի պատգամավորներ: Խորհրդարանը ներկայիս կազմը ձևավորվել է ընտրապայքարին մասնակցած 4 քաղաքական կուսակցությունների թեկնածուներից: Դրանք են` իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), գլխավոր  ընդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ), ընդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ), ընդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ): Թուրքական «Radikal» թերթի կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ նախնական արդյունքների համաձայն` խորհրդարան անցած «ԺՀԿ»-ի ներկայացուցիչ Օզջան Փուրչուն կդառնա հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին գնչու պատգամավորը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում