Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Ճապոնիա

Սպորտ
sport-mxitaryan

Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առաջիկա հուլիս ամսին շրջագայությամբ հանդես կգա ասիական մի քանի երկրներում: Գերմանիայի ութակի չեմպիոնը հուլիսի 7-ին Ճապոնիայում կհանդիպի տեղի «Կավասակի Ֆրոնտալեի» հետ: Այնուհետեւ «Բորուսիան» կհյուրընկալվի Մալայզիայի չեմպիոն «Ջոխոր Սաուդերնի» կողմից, իսկ վերջում կայցելի Սինգապուր, որտեղ գերմանական ակումբը կբացի նոր մասնաճյուղ: Ինչպես տեղեկացրել է Դորտմունդի «Բորուսիայի» մարկետինգային մենեջեր Կարստեն Կրամերը, թիմի ֆուտբոլիստները մեծ համբավ ունեն այդ երկրներում, հատկապես ճապոնացի Շինջի Կագավան: