Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երիտասարդական հավաքականը կմրցի Ռումինիայի հետ

Սպորտ
sport-hajastan-21

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը հունիսի 8-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բանն այն է, որ հունիսի 16-ին մեր երիտասարդական ընտրանին առաջին խաղն է անցկացնելու 2017թ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում: Ռումինիայի Տարգու Մուրեշ քաղաքում մերոնք կմրցեն այդ երկրի երիտասարդական թիմի հետ: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականում, ինչպես եւ ազգայինում, գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Այդ պարտականությունները առայժմ կատարելու է Արտակ Օսեյանը, որն իր կողմից ղեկավարած առաջին հավաքին հրավիրել է 23 ֆուտբոլիստ. Դարպասապահներ Անատոլի Այվազով` «Փյունիկ» Գրիգոր Մակարյան` «Բանանց » Արտյոմ Կարապետյան` «Միկա» Պաշտպաններ Արթուր Քարտաշյան` «Փյունիկ» Ռոբերտ Հակոբյան` «Փյունիկ» Վասպուրակ Մինասյան` «Փյունիկ» Հովհաննես Ներսիսյան` «Փյունիկ» Իվան Մամախանով` «Ուլիս» Արամ Շախնազարյան` «Բանանց» Արմեն Մանուչարյան` «Բանանց» Գագիկ Մաղաքյան` «Բանանց» Կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյան` «Ցյուրիխ» (Շվեյցարիա) Դավիթ Գիզգիզյան` «Կալիթեա» (Հունաստան) Նարեկ Ասլանյան` «Փյունիկ» Ղուկաս Պողոսյան` «Փյունիկ» Աղվան Պապիկյան` «Ուլիս» Գոռ Մալաքյան` «Շիրակ» Ալիկ Առաքելյան` «Միկա» Կարեն Հարությունյան` «Բանանց» Նաիրի Մինասյան` «Բանանց» Հարձակվողներ Արթուր Միրանյան` «Վարդար» (Մակեդոնիա) Ռազմիկ Հակոբյան` «Փյունիկ» Պետրոս Ավետիսյան` «Բանանց»