Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շոումեն, դու ո՞վ ես, որ թույլ տաս ինձ». Ա. Մանուկյանն ու Վ. Այվազյանը վիճեցին. Առավոտ

Քաղաքականություն
Aram_Manukyan-4

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց, որ հանձնաժողովի անունից գազի հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտած չարաշահումների եւ խախտումների մասին նյութերն ուղարկեն դատախազություն: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դեմ էր: Նա ասաց, որ մյուս խմբակցությունները որոշել են ստեղծել մոնիտորինգի աշխատանքային խումբ, բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի, միացել են նախաձեռնությանը: Արամ Մանուկյանն ասաց, որ իրեն որեւէ բան չի խանգարում, դա ուղարկելու է դատախազություն ՀԱԿ-ի անունից: Բայց երբ մի ուժ է ուղարկում, դա ուրիշ հնչեղություն ունի, երբ ԱԺ-ի անունից են ուղարկում՝ ուրիշ. «Ի՞նչն է խանգարում, որ քննարկենք»: Vardan_Ayvazyan_10 Վարդան Այվազյանը պատասխանեց՝ «Ասում ես՝ 800 կազմակերպություն քիչ են վճարում, ուզում ես հայկական կազմակերպությունները շա՞տ վճարեն: Ուզում ես, ասա ուզում ես: Այսինքն, քո միակ նպատակն է, որ հայկական կազմակերպություններն ավելի շատ վճարե՞ն, հարց եմ տալիս, ինչի՞ ես փախնում էն յան հարցից»: Արամ Մանուկյանը բարկացավ. «Ես ձեզ արդեն որերորդ անգամ զգուշացնում եմ՝ ինձ հետ հոգնակիով խոսել: Մենք հանձնաժողովի նիստի ենք, կարող եք առանձին դու-ով խոսել: Ես ձեզ հետ դուք-ով եմ խոսում»: Վարդան Այվազյանը հեգնեց. «Մշտական պարոն Դուք, ձեզ որ ասում եմ, դա հոգնակի է, շարահյուսականն էլ հիշեք»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով