A
A
Հայաստանի հավաքականը 84-րդն է աշխարհում
ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային թիմերի դասակարգման նոր աղյուսակը: Այն շարունակում է վստահ գլխավորել աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: Երկրորդ հորիզոնական բարձրացել է Բելգիան, իսկ Արգենտինան նահանջել է երրորդ տեղ: Հայաստանի հավաքականն անցած ամսվա համեմատ վարկանիշային 66 միավոր է կորցրել, նահանջել է 7 աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 84-րդ տեղը: Մեր թիմի առաջիկա մրցակիցը` Պորտուգալիան, գտնվում է նույն 7-րդ հորիզոնականում: