Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՀ ոստիկանության պաշտոնյան ՀՀ ոստիկանությունում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed9

Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  ԱՊՀ  տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովին: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը  գոհունակություն հայտնեց արդյունավետ  աշխատանքի կապակցությամբ, որ երկու կառույցներն իրականացնում են հանցավորության դեմ պայքարի 2014-2018 թվականների միջպետական ծրագրի շրջանակներում: Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է հասնել գործընկերության ավելի բարձր մակարդակի, ինչը թույլ կտա հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին: unnamed10 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օլեգ Կոնովալովը ներկայացրեց Բյուրոյի գործունեության առանցքային ուղղություններում նախաձեռնված փոփոխությունները, մասնավորապես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդիականացման, տեղեկատվական բազաների թարմացման և մի շարք այլ ոլորտներում: Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին՝ նշեց, որ ծրագրի երկրորդ փուլում առաջնահերթություն է հենց  գիտատեխնիկական զարգացումը, և համոզմունք հայտնեց, որ արդիական մոտեցումները   կառույցների համագործակցությունը համատեղ աշխատանքի փոխարկելու հիմք կդառնան: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: