Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոսանքը թանկացնում են միջազգային պարտքերը փակելու համա՞ր

Քաղաքականություն
կամք-4

«Կամք» քաղաքացիական շարժումը համոզված է, որ իրականում էլեկտրաէներգիայի սակագինը ցանկանում են բարձրացնել, որպեսզի Սերժ Սարգսյանը եւ կառավարությունը կարողանան փակել միջազգային վարկերը: « Հայաստանի Հանրապետության կողմից վերցված միջազգային վարկերը կազմում են 5 մլրդ ԱՄՆ դոլար, ստացվում է ցանկացած քաղաքացի պարտք է 1666 դոլար: Եվ սա է իրենց ծրագիրը` փակել սեփական պարտքերը ժողովրդի հաշվին»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի անհիմն բացատրությունները չեն համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը 17 դրամով բարձրացնելու համար: