A
A
Դեպի Սերբիա՝ առանց մուտքի արտոնագրի
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այսօրվա երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Սերբիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացման մասին: «Մենք ցանկանում ենք զարգացնել երկկողմ համագործակացությունը և պատմական կապերը հայ և սերբ ժողովուրդների , ինչպես նաև մեր երկրների միջև : Մենք ցանկանում ենք , որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանան բոլոր ուղղություններով : Պետք է ուժեղացնել տնտեսական համագործակցությունը , որը փոքր ծավալների է հասնում : Մենք համաձայնեցինք ստորագրել վիազների ռեժիմի վերացման պայմանագիր, ինչը խոսում է երկկրողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին»,- ասաց Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։