A
A
Հայաստանի մոտ 50 %-ն անապատանում է
Մոտավոր հաշվարկներով Հայաստանի 48.8%-ը (14519 կմ2) անապատանում է: Այդ տարածքները գտնվում են Լոռու եւ Տավուշի մարզերում: Հայաստանի տարածքի 24.3 %-ը (7233 կմ2) գտնվում է անապատացման ռիսկի գոտում: Միայն Հայաստանի 22.6%-ի (6742 կմ2) վրա առայժմ անապատացման պրոցեսներն արտահայտված չեն: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն եվ գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթում, որը գործադիրը հաստատեց սույն թվականի մայիսի 27-ին: Ըստ փաստաթղթի` այս պատկերը ստացվել է` հաշվի առնելով տեղումների ամենամյա միջին մակարդակը եւ պոտենցիալ գոլորշիացումը: Էկոլուր