Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում անցկացվել է «Խնոցի» փառատոնը

Քաղաքականություն
unnamed32

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում ներկա է գտնվել <<Խնոցի>> արցախյան փառատոնին: Նախագահ Սահակյանը նման միջոցառումները համարել է ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման կարեւոր միջոցներից մեկը` նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական: unnamed4 Փառատոնին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ