Սարգիս Հովսեփյանը հրապարակեց հավաքականի նախնական կազմը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Եվրո-2016-ի ընտրական փուլի Պորտուգալիայի հավաքականի հետ նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 25 ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր ընտրանու նոր ղեկավարը նախապատվությունը հիմնականում տվել է լեգեոնականներին եւ իր անմիջական սաներին` Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստներին: Ահա հրավիրված ֆուտբոլիստների ցանկը. Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան) Գեւորգ Կասպարով «Միկա» Արսեն Բեգլարյան «Ուլիս» Պաշտպաններ Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան) Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան) Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա) Լեւոն Հայրապետյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան «Փյունիկ» Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» Արթուր Ավագյան «Գանձասար» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Գեւորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան) Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան) Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա) Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա) Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա) Զավեն Բադոյան «Փյունիկ» Կառլեն Մկրտչյան «Փյունիկ» Արթուր Յուսպաշյան «Փյունիկ» Հարձակվողներ Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Արթուր Սարկիսով «Վոլգա» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան) Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան) Արթուր Միրանյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենան հունիսի 13-ին, «Հանրապետական» ստադիոնում: