Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 8-րդն է վարկանիշով

Սպորտ
sport-aronyan

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակեց դասակարգման հերթական աղյուսակը: Այն վստահ գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրան հաջորդում են իտալացի Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, որոնք նույնպես 2800-ից ավելի միավոր ունեն եւ սուպերգրոսմայստերների թվին են դասվում: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, որը մեկ տարի առաջ ընթանում էր երկրորդ տեղում, նախորդ ամսվա համեմատ բարձրացավ երկու աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստը պետք է շարունակի բարելավել վարկանիշը, որպեսզի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճի: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակ. 1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)` 2876 2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2805 3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)` 2804 4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 2802 5. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)` 2798 6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2783 7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2781 8. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2780 9. Ուեսլի Սո (ԱՄՆ)` 2778 10. Անիշ Գիրի (Հոլանդիա)` 2773 ---------------------------------------- 68. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2673 91. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)` 2655