Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվտանգ երթեւեկություն` 29 րոպեով. ակցիա

Մարզեր
av1

Մայիսի 29-ին՝ ուրբաթ, ժամը 13:29,Վանաձորի, Գյումրիի, Արմավիրի ու  Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնները (ՔԵԿ) միաժամանակ կազմակերպել են  ակցիա` քաղաքի բանուկ խաչմերուկներում պարզելով երթեւեկությունը կարգավորող նշաններ: avto4       avto5     avto2 Մարզային կենտրոնների անդամներն ու վտանգավոր երթեւեկությամբ մտահոգ երիտասարդները, պարզելով լուսացույցերի ու հետիոտնային անցումների նշանները պատկերող  պաստառներ, կանգնել են քաղաքի այն խաչմերուկներում, որտեղ չկան լուսացույցեր կամ  գծանշված անցումներ: Ակցիայի մասնակիցները  29 րոպե  «փոխարինել են» լուսացույցերին ու  չգծանշված անցումներին՝ հետիոտների համար ապահովելով անվտանգ երթեւեկություն: Ակցիայի նպատակն էր  ուշադրություն հրավիրել խնդրի վրա՝ հորդորելով պատասխանատու կառույցներին երթեւեկությունը դարձնել անվտանգ: ՔԵԿ անդամները հետևողական են լինելու խնդրի լուծմանը: