Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում.ուղիղ եթեր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Energy

Մայիսի 29-ին՝ ժամը 17:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ «Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումն ու հանրային ընդվզման հետևանքները» թեմայով:

Բանախոսներն են՝ Արամ Մանուկյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան, ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Մանուկյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Նաիրա Նահապետյան, ՀՀ Փոքր ՀԷԿ–երի Միության նախագահ: Բանախոսների ցանկը կհամալրվի: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին  լրատվամիջոցների  մասնակցություն  չի նախատեսվումՔննարկումն  ուղիղ  հեռարձակմամբ  հասանելի կլինի  www.a1plus.am  կայքումԼրատվամիջոցները կարող  են  իրենց  կայքերում  տեղադրել  ուղիղ  հեռարձակման  կոդը  կամ  տեսագրությունը: