Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր դեռ պատերազմի վտանգ կա. Միքայել Հարությունյան

Քաղաքականություն
miqayel-harutyunyan

ՀՀ նախագահի խորհրդական - Գլխավոր ռազմական տեսուչ, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի խոսքերով` այսօր դեռ պատերազմի վտանգ կա, սակայն ամեն ինչ անում են, որ պետությունն անվտանգ լինի: Ինչ վերաբերում է ներքին անվտանգությանը, ապա պարոն Հարությունյանը վստահ է` ոչ մի վտանգ չկա. «Մենք հայեր ենք, եւ մտածում ենք Հայաստանի մասին: Ես համոզված եմ` եւ ղեկավարությունը, եւ ընդդիմությունը, մի բանի շուրջ միասնական են` անվտանգության հարցերի հետ կապված»: Երբ երկրում ծնելիությունը նվազում է, երբ հազարավոր մարդիկ են արտագաղթում, արդյոք դա չի՞ վնասում մեր ներքին անվտանգությանը. «Ես չէի ցանկանա, որ մի հայ այստեղից գնար: Ես եկել եմ Հայաստան»: