Լեւոն Տեր Պետրոսյանի հատուկ նամակն՝ առաջին նամականիշով (տեսանյութ)
Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նամականիշը դրոշմվեց այն ծրարի վրա , որում Նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի նամակն էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին։ 23 տարի առաջ՝ 1992թ մայիսի 28-ին մարվեց նամականիշը, որը կոչվում էր «Անկախության օր»։ Բիբլիական Արարատը եւ եռագույնը պատկերող նամականիշի հեղինակը նկարիչ Հարություն Սամուելյանն էր,որի տարբերակը լավագույն էր ճանաչվել 400-ից ավելի աշխատանքների մեջ։ Նամակը էջմիածին է հասցվում խորհրդանշական փոստակառքով։ Շքախմբում կապի եւ տրանսպորտի նախարարն էր, նամականիշի հեղինակը, պաշտոնյաներ: Հայաստանի հանրապետության առաջին նամականիշը տպագրվել է Լոնդոնում՝ 100000 տպաքանակով՝ սփյուռքահայ բարերարների աջակցությամբ։ Ի դեպ, 1992 թվականին, երբ շրջանառաության մեջ էր մտնում Հայաստանի առաջին նամականիշը, աշխարհում առաջին նամականիշը՝ «Սեւ պեննին», Ցյուրիխի աճուրդում վաճառվեց 690 հազար ֆրանկով։ Վիկտորիա թագուհու պատկերով անգլիական նամականիշը կոչվում էր «սեւ պենի», քանի որ այն տպագրվում էր սեւ ներկով եւ արժեր մեկ պենի։