Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենն անդրադարձել է Սյունիքի դեպքերին

Քաղաքականություն
mip

Այսօր լրագրողները մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվեցին Սյունիքի մարզպետի վարքով, պաշտպանին հիշեցրեցին, որ այդ մարզում նույնպես մարդիկ են ապրում, որոնք իրավունքներ ունեն։ Ի՞նչ կարող է անել Կարեն Անդրեասյանը՝ գրել նամակներ համապատասխան ատյաններին վերջին դեպքի հանգամանքներն իմանալու համար. «Ձեր բարձրացրած հարցերն իմ իրավասությունից դուրս են»։ Ինքը հետեւողականորեն զբաղվում է, որպեսզի տուժող տղային կուրության հասցնողը պատժվի, թեպետ ինքը գործի նյութերին ծանոթ չէ, գլխավոր դատախազությունը չի տրամադրում. «Բայց նույնիսկ այդ պարագայում մենք գտնում ենք, որոշակի ճանապարհներ, որպեսզի կարողանանք գործին հետեւել եւ դրական ազդեցություն ունենանք»։ Մի օր, իհարկե, գործի նյութերը կհասնեն Կարեն Անդրեասյանին, քանի որ նախաքննությունը անվերջ չի կարող ձգձգվել։ Ահա այդ ժամանակ պարոն Անդեասյանը կասի պաշտպանի իր խոսքը։