Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորից բերման են ենթարկել ՀԽ երիտասարդ աջակիցներին

Քաղաքականություն
հղ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը Երկրորդ օրն է, որ ռեժիմի հանցավոր հրահանգների կատարման գործիքի վերածված ոստիկանությունը հետապնդում և անհիմն կերպով բերման է ենթարկում Հիմնադիր խորհրդարանի երիտասարդ աջակիցներին, որոնք Երևան քաղաքում իրազեկման պաստառներ են տարածում մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաք անցկացնելու մասին: Ի տարբերություն նախորդ օրվանից, այսօր պաստառները փակցվել են ոչ թե էլեկտրասյուների, այլ գովազդային վահանակների վրա: Հատկանշական է, որ ոստիկանությունը ոչ միայն խոչընդոտում է հանրահավաքի իրազեկումը, այլև գովազդային վահանակներից ջանադրաբար պոկում և հեռացնում է արդեն փակցված պաստառները: