Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրահավաք՝ ընդդեմ գովազդային վահանակի

Հասարակություն
vahanak

Մի խումբ նախաձեռնողներ ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ Կարապի լճի տարածքում տեղակայված մեծ գովազդային վահանակի։ «Վերջերս Երևանի գեղեցիկ վայրերից մեկում` Կարապի լճում, տեղադրվել է վայրին անհամապատասխան գովազդային վահանակ` հսկայական լուսամփոփի տեսքով: Դրա փոխարեն անհրաժեշտ էր բարեկարգել լճի մերձակայքը և ոչ թե խաթարել տարածքի ճարտարապետական ոճը: Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք հեռացնել այս տգեղ գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը»,- ասվում է հայտարարության մեջ, որ տեղադրվել է change. org կայքում: