Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շաքարային դիաբետով տառապող Լիպարիտ Պետրոսյանը շարունակում է հացադուլը

Քաղաքականություն
liparitpetrosyan-640x360

2-րդ կարգի շաքարային դիաբետով տառապող Լիպարիտ Պետրոսյանն արդեն 12 օր է՝ շարունակում է հացադուլը։ «Բժիշկների կողմից առայժմ նրա վիճակը գնահատվում է բավարար»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը նման ծայրահեղ քայլի դիմելով՝ իր բողոքն է հայտնում «Շանթ Հարությունյան ու ընկերներ» գործով վճռաբեկ բողոքը հետ վերադարձնելու, ինչպես նաեւ քաղաքական շարժառիթներով Հիմնադիր խորհրդարանի անդամների եւ աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների համար։