Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործընկերներն այլեւս հայտնի տաքսիստ Արման Գալստյանի հետ չեն

Կարևոր լուրեր Հասարակություն
taxist

Հայտնի անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանը բողոքի ակցիաներ իրականացնող տաքսու վարորդների խոսքերով` այլեւս իրենց գործընկերը չէ. «Արմանը առանձնացել է մեզնից»,– «Ա1+»-ի հետ զրույցում ասում են վարորդները, իսկ այն հարցին, թե նույն՝ կայանատեղերի խնդիրը կար նաեւ Արման Գալստյանի մոտ, անհատ տաքսու վարորդներից մեկը պատասխանեց. «Այո, ունեինք։ Բայց մենք հիմա էլ ունենք։ Նա ինքնագլուխ գործողություններ է կատարել. հանդիպել էր Բեգլարյանի հետ, ու ոչ մեկս տեղյակ չէինք, մեզ չէր ասել։ Դուք տենց գործընկեր կունենայի՞ք։ Բոլորս էլ էստեղ գործընկերներ ենք, եւ եթե մի բան անում ես, պետք է մյուսներն էլ իմանան, համաձայնության գանք։ Ովքեր այսօր դեռ շարունակում են բողոքի ակցիաները, բոլորս էլ իրար հետ համաձայն ենք։ Եթե քո գործընկերը ինքնագլուխ գործողություններ է արել, ապա էդտեղ վերջանում է ամեն ինչ»։