Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դատախազը խոսեց Մարտի 1-ից. հաշվետվություն ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
cae3fb62480c6cfd56f060c655fed4ed

ԱԺ-ում այսօր 2014թ. տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա նախապես հայտարարեց, որ արդարադատությանը, մանավանդ քրեական արդարադատությանը չի կարելի անդրադառնալ քաղաքական հարթության վրա, պետք է բացառապես խոսել մասնագիտական տեսանկյունից: Դատախազը հայտարարեց, որ իրենց գերնպատակն է պայքարել կոռուպցիայի ու ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ, այդ հարցումը ինքն անզիջում է, ինչպես նաեւ՝ բարձրացնելու են դատախազների մասնագիտական որակավորումը. «Աշխատասեր, ազնիվ ու գրագետ մասնագետներն են, որ պետության եւ հասարակության համար գրագետ փորձ են կուտակում: Հակառակ դեպքում մասնագետը դառնում է ուղղակի տեխնիկական աշխատող: Որոշ պրոֆեսիոնալ դատախազներ որոշել են անցնել կամ փաստաբանական, կամ մանկավարժական գործունեության, կամ ուղղակի գնացել են հանգստի»: Ըստ նրա՝ քաղաքականությամբ զբաղվող ցանկացած դատախազ պետք է ընտրություն կատարի՝ կամ-կամ: Դատախազը վստահեցրեց, որ հանցագործությունների նվազում է արձանագրվել 2014թ. ընթացքում՝ 787 գործով: Այնուհետեւ նա սկսեց բացատրել, թե ինչպես է հասարակությունն արձագանքում հանցագործությանն ու կայացված արդարադատությանը. «Կատարվում է հանցագործություն ու սկսվում է հրապարակային քննարկում, որոնց հեղինակները, շատ հաճախ ծանոթ չլինելով իրականությանը, ամեն ինչ ներկայացնում են որպես բացարձակ իրականություն՝ էականորեն վնասելով նախաքննությանը: Որքան էլ նրանք մտահոգ լինեն՝ խիստ հոգատար պետք է լինեն մարդկանց ճակատագրերին, այլապես վտանգվում է նաեւ արդարադատության շահը: Այդպիսով հասարակությունը նաեւ ուղղորդվում է, թե ով է մեղավոր, ով՝ տուժող՝ համապատասխան պիտակավորումներով»: Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ ինչպես Գյումրիում տարեսկզբին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդին,  այնպես էլ 2008թ. մարտի մեկի տասը զոհերի մարդասպանների բացահայտմանը: Նա նշեց, որ մարտի մեկի գործով ինքը հանձնարարել է համակողմանի քննություն իրականացնել. «Ամեն ինչ անելու ենք, որ երկրում լինի օրինականություն, ու ցանկացած մարդ առաջնորդվի արդարության զգացումով»: