Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միշել Պլատինին կժամանի Հայաստան

Սպորտ
sport-platini

Մայիսի 21-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Միշել Պլատինին կհանդիպի իր գործընկերոջը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք: Միշել Պլատինին կարճ բրիֆինգ կունենա նաեւ լրագրողների հետ: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը հինգերորդ անգամ է այցելելու Երեւան: Վերջին անգամ նա Հայաստան էր ժամանել 2012-ին: Պլատինին Հայաստանում է եղել նաեւ 2006, 2007, 2010 թվականներին: