A
A
Լեւոն Զուրաբյան. իշխանությունները կանգ չեն առնի (տեսանյութ)
«Այն բանից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկյացվեց էլեկտրաէներգիայի սակագների 18 դրամով թանկացման հայտը, ակնհայտ դարձավ, որ իշխանությունները ոչ մի քայլի առջև չեն կանգնի, միայն թե շարունակեն գների բարձրացման այս սիստեմատիկ քաղաքականությունը։ Ակնհայտ է, որ այդ գների բարձրացումից մեծապես տուժելու է Հայաստանի ողջ բնակչությունը, որը չի կարողանալու հոգալ իր պարզագույն կարիքները։ Էապես կկրճատվի առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված տեղական արտադրությունը, կվատթարանա սոցիալ-տնտեսական վիճակը՝ առաջացնելով արտագաղթի նոր ալիք»։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի ելույթը` ԱԺ հայտարարությունների ժամին։