A
A
Պորտուգալիան Հայաստանի դեմ կպատրաստվի Թբիլիսիում
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հետ խաղին կնախապատրաստվի Վրաստանում: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան: «Արդեն մարտին պորտուգալացիների տեխնիկական խումբը եղել է Թբիլիսիում, ծանոթացել մարզման եւ հյուրանոցային պայմաններին: Նրանք գոհ են մնացել: Առաջին մարզումը Պորտուգալիայի հավաքականը նախատեսել է հունիսի 8-ին: Պարապմունքները տեղի կունենան Մ.Մեսխիի անվան մարզադաշտում: Հունիսի 13-ին պորտուգալացիները կմեկնեն Երեւան» - ասել է Սիչինավան: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության Հայաստան – Պորտուգալիա ընտրական խաղը տեղի կունենա հունիսի 13-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի տոմսերն արդեն վաճառվում են: