Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալի» ֆաները սպառնացել են «Բարսելոնայի» համակիրներին

Սպորտ
sport-real-barsa

Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն «Բարսելոնայի» նվիրյալներին թույլ չեն տվել նշելու իրենց սիրելի թիմի նոր չեմպիոնությունը: Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, երբ կատալոնյան ակումբը Մադրիդում հաղթել է տեղի «Աթլետիկոյին» եւ վերջնական ամրագրել առաջին տեղը, «Ռեալի» արմատական երկրպագուները այդ խաղից հետո մշտապես հետապնդել են «Բարսելոնայի» նվիրյալներին եւ թույլ չեն տվել, որ նրանք որեւէ սրճարանում կամ բարում նշեն իրենց թիմի հաղթանակը: «Ձեր թիմի հաղթանակը գնացեք նշեք ձեր քաղաքում» - ասել են թագավորական ակումբի վայ ֆուտբոլասերները: Ըստ լրատվամիջոցների, Մադրիդի օդանավակայանում տարբեր թիմերի երկրպագուների միջեւ տեղի է ունեցել ընդհարում: Բարսելոնացիները շատ արագ հեռացել են թռիչքի սրահից եւ այդպես լուծել խնդիրը: