Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկ եւ ծաղրածու Ադամսը կայցելի ՀՀ մանկատներ եւ մանկական հիվանդանոցներ. idea

Հասարակություն
adams

Մայիսի 18-ին Հայաստան է ժամանել բժիշկ եւ ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Հանթեր Դոհերթի Ադամսը (Hunter Doherty Adams), ով աշխարհում հայտնի է Պետչ Ադամս (Patch Adams) անունով: Նրա Հայաստան այցելության գաղափարը քննարկվել է գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, այցը կազմակերպվում է IDeA հիմնադրամի կողմից՝ համագործակցելով համապատասխան պետական կառույցների, առողջապահական եւ սոցիալական տարբեր հաստատությունների հետ: Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում հիվանդանոցներում եւ մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում: Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ եւ ագրեսիվ թերապիաների ազդեցությունը: Պետչ Ադամսի ձեռնարկումներն ու գաղափարները վարակիչ են, նրա փորձը հայտնի է ողջ աշխարհում, շատ վայրերում այն հաջողությամբ կիրառվում է: Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաեւ ֆիզիկապես է օգնում: «Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների» թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Մի խոսքով, այս ամենը շատ դրական բիոքիմիա է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա: Ավելին՝ այստեղ