Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» պարտությամբ նշեց չեմպիոնությունը

Սպորտ
00a61f2b2894def20d8dfd1a0a3186c1

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն Երեւանի «Փյունիկն» այդ տիտղոսում անցկացրած առաջին խաղում պարտություն կրեց: Այսօր կայացած Հայաստանի առաջնության 26-րդ տուրի խաղում փյունիկցիները սեփական դաշտում անսպասելի պարտվեցին նախավերջին տեղում գտնվող Երեւանի «Բանանցին»՝ 1:2: Հարկ է նշել, որ հանրապետության չեմպիոնը իր հարկի տակ վերջին անգամ անհաջողության մատնվել էր անցած տարվա օգոստոսին: Իսկ ահա Երեւանի «Միկան» իր դաշտում խնդիր չունեցավ ետնապահ «Արարատի» հետ խաղում եւ վստահ հաղթանակ տարավ՝ 3:0: Միկացիները ամրապնդվեցին 4-րդ հորիզոնականում եւ Եվրոպայի լիգային ընդառաջ եւս մեկ քայլ կատարեցին: Առաջնության նախավերջին 27-րդ տուրը տեղի կունենա մայիսի 23-24-ին: Առավել սկզբունքային նշանակություն ունեն «Միկա» - «Ուլիս» եւ «Շիրակ» - «Ալաշկերտ» հանդիպումները: