Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Փյունիկը»՝ Հայաստանի 2015 թվականի չեմպիոն

Սպորտ
cid__bb7e4161-d143-4ec6-36a6-f5005508fcd7@yahoo

Երեւանի «Փյունիկը» ժամանակից շուտ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչումը, չնայած թիմը այսօր չմտավ խաղադաշտ: Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի բարձրագույն խմբի 26-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Նախ Կապանում գերարդյունավետ ոչ-ոքի խաղացին տեղի «Գանձասար-Կապանն» ու Գյումրիի «Շիրակը»՝ 3:3: Քիչ անց «խաղաղ դաշն կնքեցին» նաեւ Երեւանի «Ուլիսն» ու «Ալաշկերտը»՝ 2:2: Շիրակցիներն ու ուլիսցիները քանի որ 2-ական միավոր կորցրին, ուստի վերջնականապես ետ մնացին առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկից», որը 14-րդ անգամ հռչակվեց հանրապետության չեմպիոն: Այդպիսով, փյունիկցիները այս խաղաշրջանում դուբլ արձանագրեցին, քանի որ 10 օր առաջ նրանք հաղթել էին նաեւ Հայաստանի գավաթի խաղարկությունում: