A
A
Փոլ Գոբլ. Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման հակառակորդն է (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի կարող Լեռնային Ղարաբաղի հարցում լուրջ փոխզիջման գնալ. «Ամերիկայի ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է հայտնի վերլուծաբան, համաշխարհային քաղաքականության ինստիտուտի դասախոս Փոլ Գոբլը։ Ըստ փորձագետի, հակամարտության կարգավորման ներկա փուլը հիմնովին տարբերվում է 2000-ականների սկզբի տարիներից: