A
A
Նաիրիտցիների կառավարական առավոտը (տեսանյութ)
Մայիսի 15-ի առավոտը «Նաիրիտի» նախկին աշխատակիցները դիմավորեցին Կառավարության շենքի դիմաց։ Երեկվանից այստեղ նստացույց սկսած նաիրիտցիները գիշերն այստեղ են անցկացրել։ Պահանջները նույնն են՝ չվճարված աշխատավարձերի մարում և «Նաիրիտ» գործարանի վերագործարկում։
«Ա1+»-ի հետ զրույցում գիշերը Կառավարության շենքի դիմաց անցկացրած քաղաքացիները նշեցին, որ չնայած տեղացած անձրևին ու անբարենպաստ եղանակին՝ իրենք մնացել են այստեղ։
«Կառավարության անդամներից կամ բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը մեզ չի մոտեցել, ոստիկանների հետ էլ ամեն ինչ նորմալ է եղել, խնդիրներ չենք ունեցել նրանց հետ։ Գիշերը մեզ հետ են անցկացրել նաև էլեկտրաէներգիայի դեմ պայքարող ակտիվիստներից մի քանիսը»,- նշեց գիշերն այստեղ անցկացրած աշխատակիցներից մեկը։