Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք Սուարեսը կփորձի՞ կծել Կիելինիին

Սպորտ
sport-barsa-juve

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին աշխարհի ֆուտբոլասերներն այս տարի առավել անհամբերությամբ են սպասելու, քանի որ ի հայտ է գալու ոչ միայն նոր գավաթակիր (անցած տարվա հաղթող Մադրիդի «Ռեալը» երեկ վայր է դրել իր լիազորությունը), այլեւ լուրջ անձնական պայքար է գնալու ֆուտբոլիստների միջեւ: Ինչպես հայտնի է, եզրափակիչ խաղում միմյանց հետ հանդիպելու են իսպանական «Բարսելոնան» ու իտալական «Յուվենթուսը»: Դա նշանակում է, որ խաղադաշտում կրկին իրար դեմ-դիմաց են դուրս գալու առաջինի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը եւ վերջինիս իտալացի պաշտպան Ջորջո Կիելինին: Բանն այն է, որ 2014թ աշխարհի առաջնության Իտալիա – Ուրուգվայ խաղի ժամանակ նրանց միջեւ լուրջ ընդհարում էր տեղի ունեցել, որի ժամանակ Կիելինին ուրուգվայցուն մեղադրել էր իրեն կծելու համար: Հարկ է նշել, որ Լուիս Սուարեսը լարված հարաբերությունների մեջ է նաեւ «Յուվենթուսի» մեկ այլ պաշտպան Պատրիս Էվրայի հետ, որին 2012 թվականին Անգլիայի առաջնության խաղերից մեկի ժամանակ անվանել էր «սեւամորթ», ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել բրիտանական կղզիներում: Այն, թե ինչպես կավարտվի Սուարեսի եւ «Յուվենթուսի» պաշտպանների նոր հանդիպումը, պարզ կդառնա հունիսի 6-ին, երբ Բեռլինում տեղի կունենա «Բարսելոնա» - «Յուվենթուս» եզրափակիչ մրցավեճը: