Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականին զարմացնում է եթերից հնչող որոշ հումորներ (տեսանյութ)

Քաղաքականություն
1075260_356648484465218_212445439_n

Հեռուստաեթերի թվայնացումը կհետաձգվի մինչեւ 2016թ. հունվար: Նման հայտարարություն հնչեցրեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ նա ներկայացնում էր նախորդ տարվա իրենց գործունեության մասին հաղորդումը։ Հեռուստաեթերի թվայնացման վերջնաժամկետն այս տարվա հուլիսի մեկն էր: Աշնանը նախատեսվում են քննարկումներ Կառավարության ներկայացրած նոր նախագծի շուրջ: Վերջնաժամկետի երկարաձգումը հատկապես անհրաժեշտ է մարզային հեռուստաընկերություններին, որոնց հիմնական մասը փակվելու է եւ յուրաքանչյուր մարզում մրցույթով գործելու է թվային միայն մեկ հեռուստաընկերություն. «Ոչ մի մոնոպոլիա չի ստեղծվում, յուրաքանչյուր մարզում գործելու է, եթեր է հեռարձակվելու 10 հեռուստաալիք, որոնցից 9-ը՝ հանրապետական սփռման, եւ մեկ՝ մարզային»,- ասում է Գագիկ Բունիաթյանը: ԱԺ-ում քննարկմանը ՀՀԿ-ական Արտակ Դավթյանին մտահոգում էր նաեւ եթերի բովանդակությունը: Նրան հատկապես դուր չեն եկել եթերից հնչող որոշ հումորներ. «Ռադիոընկերություններից մեկը հիշում եք, այսպիսի մի բան ուներ` «Եթե դուք ՀՀ-ում եք ու ձեզ թվում է, որ ձեզ թալանում են, ուրեմն իմացեք, որ երազ չեք տեսնում, այլ դա իրականություն է»: Ես չեմ կարծում եմ, որ որեւէ ողջամիտ մարդ ընդունի դա, որպես հաջողված հումոր»: ՀՌԱՀ-ն իր նախորդ տարվա գործունեության ծրագիրը կներկայացնի ԱԺ լիագումար նիստին՝ ի գիտություն ընդունելու համար։